Հոդվածներ

Ալաբան համոզում է Դևիսին տեղափոխվել «Ռեալ»
26.03.2024
505 0

Օրերս տեղեկություններ էին շրջանառվում, որ Մյունխենի «Բավարիան»  ցանկանում է Ալֆոնսո Դևիսից պատասխան ստանալ նոր պայմանագրի շուրջ մինչ հաջորդ շաբաթվա վերջ։  

Նշվում է, որ կանադացուն պայմանագիր են առաջարկել մինչ 2029 թվականը ՝ տարեկան 14 մլն եվրո աշխատավարձով։ Ֆուտբոլիստն ու իր գործակալները ցանկանում են, որ այդ թիվը հասնի մինչ 20 մլն եվրո։ Իսկ դա այն գումարն է, որը «Բավարիան» որևէ պարագայում չի պատրաստվում վճարել։

Մյունխենյան ակումբը չի ցանկանում ժամանակ կորցնել, և եթե Դևիսը որոշել է հեռանալ, ապա կսկեն նրա փոխարինողի տարբերակներ դիտարկել։ 

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Դևիսի ծառայություններով, սակայն չի պատրաստվում վճարել 50մլն եվրո։ Դա այն գումարի չափն է, որը «Բավարիան» ցանկանում է ստանալ տրանսֆերի դիմաց։ 

Sky-ի փոխանցմամբ, այն մարդկանցից մեկը, ով համոզում է կանադացուն տեղափոխվել «Արքայական» ակումբ, Դավիդ Ալաբան է։ Այս ֆուտբոլիստները 2018-21 թվականների ընթացքում միմյանց հետ հանդես են եկել գերմանական ակումբի կազմում և մինչ օրս պահպանում են ընկերական հարաբերությունները։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված