Հոդվածներ

Սթիվ Նիկոլ. «Տրենտի տրանսֆերը պետք է վաճառել «Ռեալին»
26.03.2024
784 0

Օրերս տեղեկություններ սկսեցին պտտվել, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի ծառայություններով։

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվ Նիկոլը գտնում է, որ անգլիական ակումբը պետք է բաց չթողնի այդ հնարավորությունը և վաճառի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները «Ռեալին»։

«Ինձ համար միևնույն է, թե ում եք դուք երկրպագում։ Արնոլդը լավագույն պաշտպանը չէ։ Եթե նրա տրանսֆերի դիմաց առաջարկեն 60-80 մլն ֆունտ, ապա ինչու չգնալ այդ գործարքին։ Եվ դա այն պարագայում, երբ դու թիմում ունես Քոնոր Բրեդլիին, ով որպես պաշտպան շատ ավելի լավն է, իսկ հարձակման դեպքում գտնվում է Տրենտի հետ նույն մակարդակի վրա։

Ինչքան էլ Արնոլդը լավը լինի հարձակման ժամանակ, պաշտպանվելիս նա շատ թույլ է։ Նա զիջում է մրցակիցներին մեն-մենակ իրավիճակներում, լավ չի կարողանում դիրքավորվել, որպեսզի խանգարի Մարտինելիին ստանալ գնդակը։

Արդյունքում Կոնատեն ստիպված է լինում երկու հոգու աշխատանք կատարել։ Նա պետք է լինի կենտրոնական պաշտպան, ով նաև պետք է փակի աջ պաշտպանի գոտին». նշել է Սթիվ Նիկոլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված