• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեբալյոսն ու Ասենսիոն դեռևս նոր պայմանագրերի առաջարկ չեն ստացել «Ռեալից»

Հոդվածներ

Սեբալյոսն ու Ասենսիոն դեռևս նոր պայմանագրերի առաջարկ չեն ստացել «Ռեալից»
04.10.2022
1477 0

Marca-ի լրագրող Ֆելիք Դիասի փոխանցմամբ, Դանի Սեբալյոսն ու Մարկո Աենսիոն դեռևս նոր պայմանագրերի վերաբերյալ առաջարկ չեն ստացել Մադրիդի «Ռեալից»։ Նրանց գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը։

Ակումբում գտնում են, որ Սեբալյոսի համար ավելի լավ կլինի, եթե նա ամռանը հեռանա թիմից։  Եվ սա այն պարագայում, երբ Կարլո Անչելոտին վստահում է նրան ու պարբերաբար խաղաժամանակ տրամադրում։ 

Ինչ վերաբերում է Ասենսիոյին, ապա նախորդ ամռանը նրան նոր պայմանագիր առաջարկեցին, սակայն վերջինս հրաժարվեց։ Մեծ է հավանականությունը, որ գալիք ամռանը նա կփոխի ակումբային գրանցումը։ Նշվում է, որ Մարկոն կարող է կարիերան շարունակել «Միլանում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված