Հոդվածներ

Ալաբան՝ Ավստրիայի՝ տարվա լավագույն մարզիկ
06.10.2022
973 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի՝ տարվա լավագույն մարզիկ:

Ալաբան Ավստրիայի սպորտային լրագրողների (Sports Media Austria) քվեարկությամբ տրվող մրցանակին արժանանում է մարզական կարիերայում 3-րդ անգամ: Նա մրցանակն ստացել է նաև 2013 և 2014 թվականներին:

«Ռեալի» կազմում ելույթ ունենալու ժամանակահատվածում Դավիդ Ալաբան դարձել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի և Իսպանիայի Սուպերգավաթների, Լա լիգայի հաղթող: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված