• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոնալդոն մասնակցել է 8–րդ դիվիզիոնի հանդիպման, հեռախոսով զրուցել խաղի ընթացքում (տեսանյութ)

Հոդվածներ

Ռոնալդոն մասնակցել է 8–րդ դիվիզիոնի հանդիպման, հեռախոսով զրուցել խաղի ընթացքում (տեսանյութ)
12.03.2024
1130 0

Էսեքսի ցուրտ առավոտը դադարեց տխուր լինել, երբ տեղի ֆուտբոլային թիմի խաղադաշտում անսպասելիորեն սպիտակ լիմուզին կանգնեց։ 8–րդ դիվիզիոնի հանդիպմանը ժամանել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն։

Բրազիլացուն հրավիրել էին Paddy Power ակցիայի շրջանակներում։ Հարձակվողը փոխարինման մտավ «Ֆինիքսի» կազմում, որը վերջին տեղն է զբաղեցնում առաջնությունում։

Ինչպես կարելի է հասկանալ տեսանյութից, Ռոնալդոն հայտավորված չէր հանդիպմանը, այդ իսկ պատճառով էլ մարզիչ Բրայան Էդվարդսը նրան հատկացրել էր «Դեյվ Ուոլշ» անվանմամբ մարզաշապիկ։ 

Երբ հարձակվողը փոխարինման մտավ, լուսատախտակի վրա արդեն վառվում էր 0–4 հաշիվը։ Բրազիլացին զբոսնեց խաղադաշտում, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց, իսկ ինչ–որ պահի վերցրեց հեռախոսն ու սկսեց զրուցել։

Մարզիչը բղավում էր՝ ասելով, որ հարձակվողը խաղից դուրս վիճակում է, սակայն նա անարձագանք էր թողնում։ Որոշ ժամանակ անց Էդվարդսը հեռացրեց նրան խաղադաշտից։


Ամենակարդացված