Հոդվածներ

Թուրք երկրպագուների նոր թիրախը
12.02.2024
2199 0

Relevo․ Թուրք երկրպագուների նոր թիրախը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն է։ Գյուլերի կողմնակիցները սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ են հասցեագրել իսպանացուն, քանի որ վերջինս թույլ չի տվել Գյուլերին 11–մետրանոցն իրացնել «Ժիրոնայի» դեմ խաղում։

11-մետրանոցից հետո Չուամենին մոտեցել էր Խոսելուին և առաջարկել, որ երիտասարդ կիսապաշտպանն իրացնի հարվածը, քանի որ նա էր վաստակել այդ 11–մետրանոցը, սակայն 33–ամյա ֆուտբոլիստը մերժել էր։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք երկրպագուները նույն սցենարով սոցցանցերում թիրախավորել էին նաև Սեբալյոսին և Նիկո Պասին։


Ամենակարդացված