Հոդվածներ

Անչելոտի․ «Նրա գոլերի շնորհիվ մենք հաղթեցինք ՉԼ–2022–ը»
09.03.2024
2350 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանն ուժերը կչափի «Սելտայի» հետ (10.03.2024, 21:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Հիմա մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է։ Մենք այդքան էլ լավ չխաղացինք նախորդ խաղում, սակայն վաղը իրավիճակը շտկելու հնարավորություն ունենք։ «Ժիրոնայի» դեմ խաղից հետո խաղամակարդակի անկում կա։ Հիմա մենք պետք է կատարելագործվենք և շտկենք ներկայիս իրավիճակը։ Վաղը ռոտացիա կկիրառվի և խաղադաշտում այլ ֆուտբոլիստներ կհայտնվեն»։

«Լայցպիգի» դեմ խա՞ղը, առաջին խաղում Բրահիմի գոլի շնորհիվ մեզ վտանգ չէր սպառնում, սակայն թիմը ինտենսիվության պակաս ուներ։ Չեմ կարծում, թե պատճառը ֆուտբոլիստների հոգնածությունն էր»։

«Ռոդրիգոյի գոլային երա՞շտը, նրապատմությունն այս ակումբում շատ հաջող է և նրա խփած գոլերի շնորհիվ մենք հաղթեցինք ՉԼ–2022–ը։ Նա միշտ օգնում է թիմին և կվերադառնա լավագույն մարզավիճակին»։

«Կան ֆուտբոլիստներ, որոնք մրցավարի հետ Բելինգեմից շատ են վիճում, սակայն անպատիժ են մնում։ Ջուդ չի վիրավորել մրցավարին, այդ պատճառով էլ մենք կարծում ենք, որ նրա որակազրկումն անարդար է և ևս մեկ անգամ բողոքարկել ենք»։

«Լա լիգայում չեմպիոնական պայքարը դեռ ավարտված չէ, բայց մենք առավելություն ունենք։ Յուրաքանչյուր խաղ կարևոր է»։

Վինիսիու՞սը, ես երբեք չեմ տեսել, որ ցանկացած այլ ֆուտբոլիստի այդքան շատ հետևեն։ Նրան հետապնդում են, վիրավորում են, սուլում են, իսկ նա շարունակում է գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել։ Ես կարիք չունեմ նրա վարքի վերաբերյալ զրուցելու։

Պատմության մեջ այսքան տաղանդ ունեցող ֆուտբոլիստ երբեք այդքան չի տառապել, որքան Վինին։ Մի անգամ ձեռքով հարվածել էին նրա գլխին, սակայն ոչինչ տեղի չունեցավ, իսկ հակառակ դեպքում անմիջապես հեռացում են պահանջում։ Մարդիկ պետք է փոխեն նրա հանդեպ վարքը»։

«Ես Բրահիմի հետ չեմ զրուցել հավաքականի ընտրության հարցում, ոչնչից տեղյակ չեմ, սակայն նա մտածում է այդ ուղղությամբ»։

«Միլիտաոն և Կուրտուան շարք կվերադառնան միջազգային դադարից հետո»։


Ամենակարդացված