Հոդվածներ

Պերես. «Ռամոսը միշտ կմնա բոլոր մադրիդիստների սրտերում»
18.06.2021
2009 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Ռամոսի հեռանալու մասին։ 

«Դու դեռ 19 տարեկան էիր, երբ Պրիմերայում շատ քիչ խաղեր անցկացրած, բայց աշխարհին քեզ ցույց տալու մեծ ցանկությամբ եկար Մադրիդ։ Իմ կառավարման ընթացքում դու եղել ես առաջին իսպանացին, որի տրանսֆերը մենք ձեռք ենք բերել։ Դա հեշտ չէր, սակայն մենք զգում էինք, որ քո տեղափոխությամբ թիմում դրվելու է նոր դարաշրջանի հիմքը։ 

Ես հպարտ եմ նրանով, ինչին դու հասել ես այստեղ։ Դու օրինակ ես դարձել բոլորի համար և հեռանում ես որպես լեգենդ։  Դու լեգենդար ավագ ես և վաստակել ես համընդհանուր հարգանք։ Միշտ մնալու ես բոլոր մադրիդիստների սրտերում։ 

Շնորհակալություն այն բանի համար, որ պաշտպանել ես այս ակումբի տարբերանշանը և դա արել ես ի սրտե։ 

Դու միշտ կմնաս Դեսիմայի գլխավոր հերոսը։ Լիսաբոնում քո խփած գնդակը դարձել է մադրիդիզմի սիմվոլը։ Դժվար է հասնել այն ամենին, ինչին հասել ես դու։ 22 տիտղոսներով դու և Մարսելոն արդեն մտել եք ակումբի պատմության մեջ և առումով ձեզ գերազանցում է միայն ակումբի պատվավոր նախագահ Պակո Խենտոն։  Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ դու տվել ես այս ակումբին». նշել է Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am


Для меня это непростой день, потому что ты для меня всегда был особенным. Я желаю тебе счастья, где бы ты ни был. Ты – легенда и всегда будешь одним из нас».


Ամենակարդացված