Հոդվածներ

Անրի․ «Ռեալը» վարպետորեն է կարողանում ազատվել ֆուտբոլիստներից»
09.03.2024
1944 0

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Տիերի Անրին բարձր է գնահատել «Ռեալի» աշխատանքը տրանսֆերային շուկայում։

«Պետք է արժանին մատուցել «Ռեալին», քանի որ նրանք կարողանում են ստեղծել մի թիմ, որը պահպանում է հին գվարդիան և երիտասարդներին կարող է բացատրել՝ ինչ անել։

Երբ Մբապեն տեղափոխվի այնտեղ, «Ռեալը» կկարողանա գերիշխել Եվրոպայում և իր առաջնությունում մոտ 6–7 տարի, քանի որ բոլոր ֆուտբոլիստները երիտասարդ են։

Անցել են Կազեմիրոյի, Օզիլի և Վարանի ժամանակները, սակայն եթե մտածենք Մոդրիչ, Կրոս և Կազեմիրո եռյակի մասին, նրանք վաճառեցին ամենաերիտասարդին։

Դրա պատճառն այն է, որ նրանք տեսան, որ Կազեմիրոյին կարող են փոխարինել Վալվերդեով, Չուամենիով և Կամավինգայով։ Նրանց պետք է արժանին մատուցել, քանի որ վարպետորեն կարողանում են ազատվել ֆուտբոլիստներից»։


Ամենակարդացված