• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո․ Հայտնի է՝ երբ ՊՍԺ–ն կհայտարարի Մբապեի հեռանալու մասին

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո․ Հայտնի է՝ երբ ՊՍԺ–ն կհայտարարի Մբապեի հեռանալու մասին
07.03.2024
1546 0

ՊՍԺ–ն կհայտարարի թիմի պատմության լավագույն ռմբարկու Կիլիան Մբապեի հեռանալու մասին անմիջապես այն բանից հետո, երբ ֆրանսիացին համաձայնության հասնի «Ռեալի» հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փարիզյան ակումբը հուսով է, որ Մբապեն կնքվելիք պայմանագրով նախատեսված բոնուսների մի մասը կտրամադրի իրենց։

Փետրվարի 15–ին տեղեկություն էր հրապարակվել, որ Մբապեն ՊՍԺ–ի ղեկավարությանը հայտնել է հեռանալու որոշում կայացնելու մասին։

Այս պահին 25–ամյա հարձակվողը դեռ բանակցություններ է վարում «Արքայական ակումբի» հետ։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր։


Ամենակարդացված