Հոդվածներ

Բելինգեմի որակազրկման վերաբերյալ որոշում է կայացվել
06.03.2024
3171 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը որակազրկվել է 2 խաղով ու չի մասնակցի Իսպանիայի առաջնության՝ «Սելտայի» և «Օսասունայի» հետ հանդիպումներին, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (2-2) անգլիացին գոլ էր խփել 99-րդ րոպեին, սակայն մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկել էր այն՝ ասելով, որ մինչև այդ ազդարարել է հանդիպման ավարտը:

Բելինգեմը վիրավորել էր իսպանացուն՝ արտահայտելով իր դժգոհությունը, որից հետո ստացել էր կարմիր քարտ ու հեռացվել խաղադաշտից:

Fanat, Realmadrid.am

ԱՅՍՕՐ հատուկ մեր կայքի այցելուների համար Realmadrid.am-ի տելեգրամ ալիքում կլինի խաղարկություն` ակումբի 122ամյակին նվիրված: Միացեք և մասնակցեք խաղարկությանը:

Կարող եք միանալ` այս հղումով:


Ամենակարդացված