• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա վերականգնվել է և կմասնակցի «Վալենսիայի» դեմ խաղին»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա վերականգնվել է և կմասնակցի «Վալենսիայի» դեմ խաղին»
01.03.2024
985 0

Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Վալենսիայի» հետ (03.03.2024, 00:00):

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վալենսիայի» դեմ արտագնա խաղերը միշտ հեշտ չեն տրվում, իսկ հիմա նաև մրցակիցն է լավ մարզավիճակում։ Մենք պետք է լավագույն կերպով մեզ դրսևորենք։ Շարք են վերադարձել Կարվախալը, Կամավինգան, Խոսելուն և Բելինգեմը։ Մեր կազմը լավ վիճակում է, սպասվում է շատ կարևոր հանդիպում և պետք է փորձենք կարևորագույն 3 միավոր վաստակել»

«Բելինգեմը 100 տոկոսով պատրաստ է և դրա համար արել է այն, ինչ պահանջվում էր։ Նա լավ մարզավիճակում է և խաղալու է»։

«Մենք հիշում ենք այն մասին, թե ինչ է նախորդ մրցաշրջանում կատարվել «Մեստալյայում»։ Ռասիստական գործողությունները պետք է քննադատվեն, իսկ դրա կազմակերպիչները՝ հեռացվեն։ «Վալենսիան» լավ է կատարել այդ աշխատանքը, ոչ վաղ անցյալում այս քաղաքը ողբերգություն ապրեց և մենք ցանկանում ենք զոհերի ընտանիքներին ցավակցություն հայտնել»։

«Խաղից առաջ զրուցել Վինիսիուսի հե՞տ, ոչ մի յուրահատուկ բան չի լինելու։ Վինին պատրաստ է խաղին և ամեն բան կանի հաղթանակի համար։ Մենք քննարկել ենք միայն այն, թե ինչպես խնդիրներ առաջադրենք մրցակցին։

Վերջին 3 մրցաշրջաններում ես տեսնում եմ Վինիսիուսի մշտական աճը։ Նա կարողանում է կայունություն հավաքել ու արդյունավետ լինել։ Նա աճի մաքսիմում չունի, քանի որ միշտ կարող է աճել՝ հաճույք ստանալով խաղից»։

«Հարկավոր է հիշել, թե ինչ դժվարությունների միջով ենք անցել այս մրցաշրջանում։ Հիմա ավելի լավ ժամանակներ են գալիս, քանի որ Միլիտաոն և Կուրտուան մոտ են ապաքինվելուն։ Նրանք երկուսն էլ կարող են հասանելի լինել ապրիլի 14–ին։ Այսպիսի լուրերով մենք մրցաշրջանը դրական ավարտելու շանսեր ունենք»։

«Լուկաս Վասկեսի պայմանագրի երկարաձգու՞մ, դեռ այդպիսի բան չենք քննարկել, սակայն Լուկասը փայլուն մրցաշրջան է անցկացնում։ Նա շատ լավ է հանդես գալիս»։

«Ձախ պաշտպանի դիրքում նորե՞կ, այս պահին մենք երկու լավ ելույթ ունեցող ֆուտբոլիստ ունենք՝ Ֆրանը, որը մրցաշրջանի սկզբում քիչ էր խաղում, իսկ հետո Մենդին վերադարձավ։ Ամեն ինչ կարգին է»։

«RMTV–ի տեսանյութե՞չը, մենք դա չենք քննարկում։ Ազատ խոսքը սուրբ է ինձ ու ձեզ համար»։

«Չուամենին վաղը կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքւոմ։ Շատերը արժանի են խաղային պրակտիկայի և մենք պետք է լավ մտածենք կազմն ընտրելիս»։

«Վալենսիայի» երկրպագուներին խորհու՞րդ, պետք է հաճույք ստանանք խաղից։ Չնայած, վերջում, հույս ունեմ նրանք շատ չեն ուրախանա, երբ «Ռեալ Մադրիդը» հաղթի (ծիծաղում է):

«Գյուլերի պես երիտասարդ ֆուտբոլիստին պետք է խաղաժամանակ՝ աճելու համար և «Ռեալում» դա ստանալը դժվար է։ Հակառակ դեպքում պետք է համբերությամբ լցվել։ Ես հասկանում եմ, որ նա ցանկանում է խաղալ, սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում։ Ես ինքս կցանկանայի, որ երկրպագուները տեսնեին նրա տաղանդի ամբողջ ներկապնակը»։


Ամենակարդացված