Հոդվածներ

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ վերադարձել է ընդհանուր խումբ
01.03.2024
939 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարևոր տեղեկություններ է հայտնել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ:

Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը տեղեկացրել է Դանի Կարվախալի, Էդուարդո Կամավինգայի, Խոսելուի և Ջուդ Բելինգեմի ընդհանուր խումբ վերադառնալու մասին: Այս ֆուտբոլիստները պատրաստ են «չղջիկների» դեմ դուրս գալ մեկնարկային րոպեներից:

«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված