• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իրանական թերթը ֆոտոշոփի է ենթարկել Ռոնալդուի հարսնացուի լուսանկարը

Հոդվածներ

Իրանական թերթը ֆոտոշոփի է ենթարկել Ռոնալդուի հարսնացուի լուսանկարը
19.02.2024
1439 0

Իրանական «Համշահրի» թերթը ֆոտոշոփի է ենթարկել Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի ընտանեկան լուսանկարը:

«Համշահրիի» խմբագիրները հոդված են պատրաստել պորտուգալացու ծննդյան տարեդարձի մասին ու լուսանկարներից մեկում ֆոտոշոփի օգնությամբ փոփոխել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի հարսնացուի տեսքը՝ համարելով, որ նախկին տարբերակը համապատասխան չէ տեղի բարքերի հետ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարից 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն արաբական «Ալ Նասրի» ֆուտբոլիստ է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված