Հոդվածներ

Մբապեն ընտրել է իր խաղահամարը «Ռեալում»․ այս պահին այն զբաղված է
18.02.2024
2920 0

Ամեն ինչ տանում է նրան, որ ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Mundo Deportivo–ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է կրել «10» համարի մարզաշապիկը, որն այս պահին Լուկա Մոդրիչինն է։ Խորվաթ կիսապաշտպանը, մեծ հավանականությամբ, կլքի թիմն ամռանը․ նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է 2024 թվականի հունիսի 30–ին։

10 համարի մարզաշապիկը «Ռեալում» կրել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Լուիշ Ֆիգուն, Մեզութ Օզիլը, Կլարենս Զեեդորգը, Խամես Ռոդրիգեսը, Ուեսլի Սնեյդերը և ուրիշներ։

Կարիերայի ընթացքում Կիլիանը տարբեր խաղահամարներ է կրել՝ 29–ով հանդես է եկել ՊՍԺ–ում՝ 2017 թվականին, իսկ հետո փոխել 7–ի։ 


Ամենակարդացված