• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բեքհեմը պատմել է՝ ինչպես է մերժել «Բարսելոնային» ու տեղափոխվել «Ռեալ»

Հոդվածներ

Բեքհեմը պատմել է՝ ինչպես է մերժել «Բարսելոնային» ու տեղափոխվել «Ռեալ»
09.05.2025
392 0

Դեյվիդ Բեքհեմն հիշել է, որ կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»։

«Արձակուրդում էի, երբ Պիտեր Քենյոնը (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն) զանգահարեց և ասաց, որ նրանք ընդունել են «Բարսելոնայի» առաջարկը։ 

«Եթե դուք պատրաստվում եք ինձ վաճառել, միակ ակումբը, ուր ես պատրաստ եմ տեղափոխվել, «Ռեալն» է»,- պատասխանեցի ես:

Ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալում»՝ դեռ մանկությունից։ Չէի կարծում, թե մի օր կհեռանամ «Յունայթեդից», բայց եթե ստիպված լինեի դա անել, կցանկանայի տեղափոխվել հենց «Ռեալ»։ Եթե «Յունայթեդն» ուզում էր, որ հեռանամ, ուրեմն դա պետք է լիներ հենց «Ռեալ» տեղափոխություն։

Նրանք ստիպված եղան մերժել «Բարսելոնայի» առաջարկը։ Մեկուկես օրվա ընթացքում ամեն ինչ համաձայնեցվեց և չեղարկվեց», – ասել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը CBS Sports-ի եթերում։

Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2003 թվականին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված