Հոդվածներ

Մոուրինյոն նշել է ՉԼ-ի գլխավոր ֆավորիտներին
16.02.2024
5336 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում կհաղթի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կամ «Արքայական ակումբը»:

«ՉԼ-ում՝ «Մանչեսթեր Սիթին» կամ «Ռեալը»: Կցանկանայի, որ կրկին հաջողություն գրանցեին մադրիդցիները, սակայն չեմ հիասթափվի, եթե դա նորից անի «Սիթին»: Մրցավազքին կարող են խառնվել նաև «Բավարիան» ու ՊՍԺ»,- ասել է պորտուգալացի մասնագետը Ռիո Ֆերդինանդի յութուբյան ալիքի եթերում:

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը աշխարհի ակումբային ամենահեղիկավոր մրցաշարի գավաթը նվաճել է 14 անգամ, անգլիական ակումբը՝ 1:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված