Հայտնի են Աշխարհի ակումբային առաջնության բոլոր խմբերի կազմերը:
Մադրիդի «Ռեալն» ընդգրկված է H խմբում, որտեղ մրցակիցներն են «Ալ Հիլյալը», «Պաչուկան» ու «Զալցբուրգը»:
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի ընդլայնված ձևաչափով՝ 32 ակումբով, որոնք բաժանված են 8 խմբերում՝ յուրաքանչյուրում 4 թիմ։
Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիի «ՄեթԼայֆ» մարզադաշտում։
Fanat, Realmadrid.am