• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո․ «Ռեալը» պայմանագիր է առաջարկել Մբապեին, Չուամենիի արձագանքը

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո․ «Ռեալը» պայմանագիր է առաջարկել Մբապեին, Չուամենիի արձագանքը
15.02.2024
5177 0

Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ «Ռեալն» արդեն պայմանագիր է առաջարկել Կիլիան Մբապեի ներկայացուցիչներին։

«Արքայական ակումբի» առաջարկած աշխատավարձն ավելի ցածր է, քան 2022 թվականին և զիջում է նաև ՊՍԺ–ի՝ նոր պայմանագրի առաջարկին։

Որոշողը Մբապեն է, «Ռեալը» ինքնավստահ է, սակայն հանգիստ և զգուշավոր կմնա՝ նախքան գործարքը պաշտոնապես ավարտին հասցնելը»,– գրել է ինսայդերը։

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին նույնպես արձագանքել է տարածված լուրերին և թվիթել պոպկորնի սմայլեր։


Ամենակարդացված