Հոդվածներ

Կուրտուա. «Մենք չէինք հասկացել Անչելոտիի պլանը»
21.03.2022
4848 0

Երեկ «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակի հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ 

Առաջին կեսից հետո կատալոնական ակումբը հաղթում էր 2-0 հաշվով։ Ընդմիջման ընթացքում Կարլո Անչելոտին երկու փոփոխություն կատարեց, սակայն ամեն բան էլ ավելի վատ դասավորվեց. «Բարսելոնան» երկու արագ գոլ խփեց։ 

Խաղից հետո «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է կատարվածը։ 

«Ընդմիջման ընթացքում Անչելոտին որոշակի փոփոխություններ կատարեց, սակայն մենք դա չհասկացանք։ Երկրորդ կեսի մեկնարկից ընդամենը 40 վայրկյան անց Ֆերան Տորեսը մեն-մենակ դուրս եկավ իմ դիմաց». նշել է Կուրտուան։

Պետք է նշել, որ բելգիացի դարպասապահը, չնայած գրանցված հաշվին, լավ հանդիպում անցկացրեց և միակ ֆուտբոլիստն էր «Ռեալի» կազմում, ով կարող էր գլուխը բարձր լքել խաղադաշտը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված