Հոդվածներ

Չուամենին՝ Մբապեի «Ռեալ» տեղափոխության մասին
14.02.2024
2143 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին պատասխանել է ՊՍԺ–ի ռմբարկու Կիլիան Մբապեի վերաբերյալ հարցին։

«Մբապեի տեղափոխությունը «Ռեա՞լ», ոչ, նա ինձ ոչինչ չի ասել այդ մասին, սակայն եթե անգամ ասեր, ապա ես ձեզ հետ չէի կիսվի։ Մենք դրա մասին խոսում ենք հանդերձարանում, քանի որ դա կարևոր թեմա է։ Մենք հույս ունենք, որ առաջիկա շաբաթներին իրավիճակը կշտկվի»,– Չուամենիի խոսքը մեջբերում է Madrid Xtra–ն։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ–ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 29 խաղի, դարձել 30 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված