• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա լավագույն հանդիպումն անցկացրեց այն ժամանակվանից ի վեր, ինչ ես նրան ճանաչում եմ»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա լավագույն հանդիպումն անցկացրեց այն ժամանակվանից ի վեր, ինչ ես նրան ճանաչում եմ»
14.02.2024
1949 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Լայպցիգի» հետ և հաղթեց 1–0 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք երջանիկ ենք, չնայած կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Այնուամենայնիվ, մենք կարող էինք և գոլ բաց թողնել, այդ պատճառով էլ մեր թիմը գոհ է։ Մենք փոքր առավելություն ունենք պատասխան խաղից առաջ։ «Ռեալը» շարունակում է հաղթել պաշտպանների վնասվածքից հետո՝ կիսապաշատպանների և հարձակման գծի հավաքական պաշտպանվելու շնորհիվ»։

«Ես տեսնում եմ, թե որքան աճ է գրանցել Բրահիմը՝ «Միլանում» վարձակալությունից հետո։ Նա միշտ օգնում է թիմին, երբ խաղադաշտում է և այսօր փայլուն գոլ խփեց։ Կարծում եմ, որ նրա մոտ պարզապես քերծվածք է, այլ ոչ թե մկանային վնասվածք»։

«Չուամենին լավ է հասկանում՝ ինչ է պետք թիմին։ Ես նրան ասել եմ, որ նա պաշտպանության կենտրոնում խաղալու է միայն անհրաժեշտության դեպքում, սակայն հիմա այլ պատճառ պետք է փնտրեմ նրան ավելի շատ այդ դիրքում օգտագործելու համար (ծիծաղում է): Օրելյենը շատ խելացի ֆուտբոլիստ է»։

«Մենք կարող էինք գոլ բաց թողնել, սակայն Լունինի փայլուն խաղի շնորհիվ մեր դարպասը «չոր» մնաց։ Անդրեյը լավագույն հանդիպումն անցկացրեց այն ժամանակվանից ի վեր, ինչ ես նրան ճանաչում եմ»։

«Ես չեմ կարող փոխարինել Բելինգեմին։ Միայն մեկ Ջուդ կա»։


Ամենակարդացված