• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Ռեալը» ավելի լավ կխաղա երկրպագուների սուլոցներից հետո»

Հոդվածներ

Կուրտուա. «Ռեալը» ավելի լավ կխաղա երկրպագուների սուլոցներից հետո»
08.11.2021
2115 0

«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո Տիբո Կուրտուան անդրադարձ է կատարել երկրպագուների սուլոցներին։

«Եթե երկրպագուները սուլում են, ապա նշանակում է, որ մենք պետք է ավելի լավ խաղանք։ 

Մենք հաղթում էինք 2-0 հաշվով և հնարավորություններ ունեինք այդ հաշիվը ավելի մեծացնելու։ Չենք կարող մեզ թույլ տալ այդ հաշվի պայմաններում միավորներ կորցնել։ 

Մենք վերահսկում էինք խաղը, սակայն խաղավերջում նրանք մոտ էին հաշիվը հավասարեցնելու։ Դժվար հանդիպում էր և կարևոր երեք միավոներ». նշել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ խաղի երկրորդ կեսում «Ռեալի» երկրպագուները սուլել էին թիմի ֆուտբոլիստներին՝ գնդակի վերահսկողությունը մրցակցին հանձնելու համար։ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի վերջնամասում այդ սուլոցները ևս կային։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված