Հոդվածներ

L'Equipe. Բենզեման ընտրություն է կատարել նոր ակումբի հարցում
30.01.2024
3823 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Կարիմ Բենզեման մտադիր չէ կարիերան շարունակել «Ալ Իթիհադում»:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ 36-ամյա ֆրանսիացին մտադիր է տեղափոխվել «Ալ Նասր» ու վերամիավորվել «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հետ: 

Նշվում է, որ Կարիմն արդեն բանակցություններ է սկսել սաուդյան ակումբի հետ, քանի որ կարող է չհասցնել տեղափոխվել Եվրոպա: 

Հիշեցնենք, որ Բենզեմայի և «Ալ Իթիհադի» ղեկավարության հարաբերությունները լարված են:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված