Հոդվածներ

Տիբո Կուրտուան վերսկսել է մարզումները խոտածածկի վրա
27.01.2024
851 0

Տիբո Կուրտուան վերսկսել է գնդակով մարզումները խոտածածկի վրա։ Բելգիացի դարպասապահն այլևս տանը անհատական ծրագրով չի մարզվում։ Նրան նկատել են «Ռեալի» մարզաբազայում ֆիզիկական վարժություններ կատարելիս։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Կուրտուան մեծ հավանականությամբ արդեն մարտի վերջին պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ։ Այդ ընթացքում «Ռեալը» իր ելույթներն է շարունակելու ՉԼ-ում, և Կուրտուայի վերադարձը անչափ կարևոր կլինի «Սերուցքայինների» համար։

Գլխավոր հարցը մնում է այն, թե պահեստային դարպասապահներից ո՞վ է հաջորդ մրցաշրջանում շարունակելու ելույթները թիմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված