Հոդվածներ

Գուտի. «Լաորտան լավ կանի՝ լռի»
24.01.2024
6333 0

«Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Գուտին պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի՝ «Ռեալ» - «Ալմերիա» (3-2) հանդիպման վերաբերյալ խոսքերին:

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահը հայտարարել էր, որ «Սանտիագո Բեռնաբեուում» տեղի ունեցած խայտառակություն է՝ կասկածի տակ դնելով «Արքայական ակումբի» գերկամային հաղթանակը: 

««Ռեալի» խաղի մասին խոսում է մարդ, որը չեքեր է դուրս գրել Նեգրեյրայի համար՝ կաշառելով մրցավարությանը: Ու այդքանից հետո խոսում է խայտառակության մասին: Լաորտան լավ կանի՝ լռի»,- իսպանացու խոսքը փոխանցում է El Chiringuito-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ալմերիա» հանդիպման հաղթանական գոլը վերջին վայրկյաններին խփել էր Դանի Կարվախալը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված