Հոդվածներ

Զիդան. «Չենք կարող մեզ թույլ տալ մտածել, թե խնդիրը լուծված է»
15.03.2021
1728 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն կիսվել է իր սպասելիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ առաջիկա խաղից առաջ:

«Ամեն ինչ սկսելու ենք զրոյից, քանի որ դեռ ոչնչի չենք հասել: Պետք է ևս մեկ գերազանց հանդիպում անցկացնենք, որպեսզի կարողանանք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Չենք կարող մտածել, թե խնդիրը լուծված է՝ հաշվի առնելով առաջին հանդիպման արդյունքը:

Մտածում ենք միայն այս խաղի մասին: Կարող եմ ասել, որ այն եզրափակիչ է լինելու մեզ համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը կայանալու է մարտի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realamdrid.am 



Ամենակարդացված