Հոդվածներ

Ռոդրիգոն դժգոհ է մնացել Անչելոտիի՝ իրեն փոխարինելու որոշումից
28.05.2023
1947 0

«Սևիլիայի» դեմ խաղում Ռոդրիգոն տեղ էր գտել հարձակման կենտրոնում և հենց նրա դուբլի շնորհիվ «Արքայական» ակումբը կարողացավ հաղթանակի հասնել։ Երկրորդ կեսում Կարլո Անչելոտին փոխարինեց բրազիլացուն, ինչը առաջացրել է ֆուտբոլիստի դժգոհությունը։ 

Խաղից հետո DAZN-ի հետ ունեցած զրույցի ընթացքում Ռոդրիգոն տվել է իր մեկնաբանությունը այդ ամենի շուրջ։

«Ես բարկացած էի, քանի որ ցանկանում էի ևս մեկ գոլ խփել ու դառնալ հեթ-տրիկի հեղինակ, բայց ամեն բան կարգին է։ Անչելոտին ինձ ասաց, որ մենք առանց դրա էլ կհաղթենք». նշել է Ռոդրիգոն։

Բրազիլացին այդ ամենը ասել է ժպիտով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրոք ոչ մի լարվածություն չկա նրա և մարզչի մեջ։ Գովելի է այն, որ նրա մոտ ցանկությունը մեծ է եղել ավելի շատ նպաստել թիմի հաղթանակին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված