• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ուրախ եմ 11-րդ տիտղոսի համար, սակայն հիմա պետք է պայքարել 12-րդի համար»

Հոդվածներ

Անչելոտի. «Ուրախ եմ 11-րդ տիտղոսի համար, սակայն հիմա պետք է պայքարել 12-րդի համար»
15.01.2024
1444 0

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք ցանկանում էինք արժանիորեն հաղթել: Վինիսիուսի արագ գոլն այս հարցում շատ օգնեց: «Բարսելոնան» փնտրում էր իր պահերը և նախքան մեր 4-րդ գոլը արդյունքը կարող էր ցանկացած լինել: Մենք ուրախ ենք հաղթանակի համար»:

«9 գոլ 2 խաղու՞մ, մենք վտանգավոր և արագ հարձակում ունենք, բացի այդ ոչ ոք չի խաղում ֆիքսված դիրքում, ինչը մրցակցին թուլ չի տալիս կանխատեսումներ անել: Բելինգեմ, Վինիսիուս, Ռոդրիգո.... եզրային պաշտպանների աջակցությամբ նրանք շատ պահեր են ստեղծում»:

«7 միավորի առավելությունը և 4 գոլը մեկ խաղու՞մ, մենք հաղթեցինք խոշոր հաշվով, սակայն դժվար հանդիպում էր, մրցակիցը հիանալի էր վերահսկում գնդակը: Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք հեշտ հաղթեցինք՝ սխալվում է»:

«Չգիտեմ՝ Վինիսիուսն ինչ էր անում պահեստայինների նստարանին, սակայն խաղադաշտում նա ահռելի մեծ աշխատանք կատարեց: Ես նրան փոխարինեցի՝ վնասվածքներից խուսափելու համար: Այսօր Վինին հիանալի տեսք ուներ տուգանային հրապարակից դուրս: 2-3 հանդիպում պահանջվեց լավագույն խաղամակարդակին վերադառնալու համար»:

«Ես չեմ ասել, որ առաջիկա գավաթային հանդիպմանը մասնակցելու է Լունինը, չեմ հիշում նման բան: Այնուամենայնիվ, հինգշաբթի օրը կխաղա Լունինը, իսկ Լա լիգայի խաղում՝ Կեպան»:

«Թիմի հաղթանակներում ամենակարևոր դերը ֆուտբոլիստներին է, իսկ մարզիչը պետք է հարմարվի, փորձի բոլորին նոր դեր գտնել ըստ իրենց ճաշակի»:

«Նախագահը մեզ հաջողություն մաղթեց խաղից առաջ: Նա միշտ վստահ է մեր հաղթանակների վրա և այսօրվա խաղը բացառություն չէր»:

«Ես մրցավարին չեմ ասել ոչինչ չավելացնել երկրորդ խաղակեսի վերջնամասում: Ես նրան ասացի, որ խաղը նյարդային է դառնում»:

«Սուպերգավաթում հաղթանակը հաստատում է, որ ամանորյա տոներից հետո մենք լավ մարզավիճակում ենք: Հիմա պետք է այս տիտղոսը տեղադրել պահարանում և առաջ նայել: Ուրախ եմ «Ռեալի» հետ 11-րդ տիտղոսի համար, սակայն պետք է պայքարել 12-րդի համար»:


Ամենակարդացված