Հոդվածներ

Mirror. «Ռեալն» աղմկոտ տրանսֆեր է նախապատրաստում (լուսանկար)
27.12.2020
7592 0

«Ռեալը» պատրաստվում է առաջարկ կատարել «Մանչեսթեր Սիթիին» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «արքայական» ակումբի ներկայացուցիչները ակտիվորեն հետևում են 20-ամյա անգլիացու ելույթներին:

Մադրիդյան ակումբում վստահ են, որ իրենց կհաջողվի Ֆոդենին ձեռք բերել 2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստվում է եռապատկել տաղանդավոր խաղացողի աշխատավարձի չափը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված