Հոդվածներ

Marca-ն առանց գնահատականի է թողել «Ռեալի» 6 ֆուտբոլիստների
16.02.2022
3022 0

Marca-ն «ՊՍԺ» 1-0 «Ռեալ Մադրիդ» խաղից հետո գնահատել է ֆուտբոլիստներին։

«Ռեալի» 6 ֆուտբոլիստներ մնացել են առանց որևէ գնահատականի։ Նրանք են Դանի Կարվախալը, Ֆերլան Մենդին, Կազեմիրոն, Կրոսը, Մոդրիչը և Ասենսիոն։ «Սերուցքայինների» միակ ֆուտբոլիստը, ով արժանացել է մաքսիմալ երեք գնահատականի, Տիբո Կուրտուան է։ 

«ՊՍԺ»-ի կազմում մաքսիմալ գնահատական են ստացել Մարկո Վերատին և Կիլիան Մբապեն։ Լեո Մեսսին, Դոնարուման, Կիմպեմբեն և Նեյմարը ստացել են մեկ գնահատական։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված