Հոդվածներ

Անչելոտիի ծավալուն հարցազրույցից հատվածներ
09.09.2022
2994 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հարցազրույցից հատվածներ։

«Ռոնալդուի վերադարձը «Ռեա՞լ»։ Անցյալ տարի, երբ ես նոր էի վերադարձել, կար նման հնարավորություն, սակայն ակումբի քաղաքականությունը հստակ է. շանս տալ երիտասարդ ֆուտբոլիստներին՝ օրինակ Վինիսիուսին ու Ռոդրիգոյին»

«Գվարդիոլայի գլխավորած թիմերը շատ կազմակերպված են ու կախված են գնդակի վերահսկումից։ Կարծում եմ, որ դա օգնում է պաշտպանվելիս, սակայն հարձակման դեպքում հեշտ չէ նրանց դեմ պաշտպանվելը։

Եթե ես նման կազմակերպվածություն ցանկանայի, ապա Բենզեմային կասեի չտեղափոխվել ձախ եզր, որտեղ Վինիսիուսն է։ Բայց Կարիմը կարծում է, որ կարող է փոխել իրերի ընթացքը նաև ձախ եզրում։ Նման իրավիճակներում մենք կարող է կազմակերպվածության խնդիր ունենանք, բայց Բենզեման կարող է անսպասելի պահեր ստեղծել։ Մենք ունենք նաև Մոդրիչ, որը տեղաշարժվում է ամբողջ խաղադաշտում»։

«Ռեալ» վերադա՞րձս։ Ես կապ հաստատեցի Խոսե Անխել Սանչեսի հետ։ Այդ պահին լուրեր էին շրջանառվում, որ «Էվերտոնն» ինձանից այդքան էլ գոհ չէ։ Ես նրանց հետ խոսեցի ու ասացի, արդյոք նոր մարզիչ գտե՞լ են։ Խորհուրդ տվեցի լավ մասնագետի հրավիրեցի։ Ավելի ուշ ինձ զանգեց Ֆլորենտինոն, որից հետո ես անգլիական ակումբի ղեկավարությանը հայտնեցի, որ հեռանում եմ։ Դուք չեք կարող մերժել «Ռեալին»։

«Ակումբում մենք չենք ասում «ծեր ֆուտբոլիստներ», մենք նրանց անվանում ենք «փորձառու ֆուտբոլիստներ» ու «լեգենդներ»։ Նրանք նախանձում են երիտասարդ ֆուտբոլիստներին, քանի որ վերջիններս արագ են աճում»։

«Հաջողություններս 5 տարբեր առաջնություններու՞մ։ Իմ բախտը բերել է, քանի որ ես մարզել եմ «Չելսին», «Բավարիան», «Ռեալ Մադրիդն» ու ՊՍԺ-ն։ Նման թիմերի հետ հեշտ է հաղթելը»։

«Էվերտոնում հայտնվելուց հետո չէի մտածում, որ իմ կարիերան մոտեցել է ավարտին։ «Նապոլիում» եղած ժամանակահատվածը հիասթափեցնող էր, չնայած արդյունքներն այդքան էլ վատը չէին՝ իմ հեռանալն անսպասելի էր։

Ես հետաքրքրված էի «Էվերտոն» տեղափոխությամբ, քանի որ նրանք հետաքրքրված էին ինձանով։ Ես միշտ ընտրել եմ այն ակումբները, որոնք ինձանով հետաքրքրված են ու իմ գաղափարները կարող են ի կատար ածվել»։


Ամենակարդացված