Հոդվածներ

Անչելոտի. «Պայմանագրի երկարաձգման օրը կնշեմ օրացույցում»
31.12.2023
1042 0

«Ռեալի» գլխավոր մարզչի հարցազրույցից հատվածներ

«Պայմանագրի երկարաձգման օրը յուրահատուկ է: Ես անչափ ուրախ եմ աշխատանքս այս ակումբում շարունակելու համար, այսպիսի երկրպագուների և ֆուտբոլիստների հետ: Այս օրը ես կնշեմ օրացույցում, քանի որ այն հիշվող է:

Մթնոլորտը, որը ստեղծում է քո շուրջ այս ակումբը, սկսած մեր նախագահից, ինձ շատ ծանոթ է: Մեզանից յուրաքանչյուրը լավ կողմով է աչքի ընկնում, քանի որ մենք աշխատում ենք ընտանեկան միջավայրում:

Պերեսին ես համարում եմ իմ մտերիմը:  Նա ֆուտբոլում հասել է այն ամենին, ինչին չի կարողացել հասնել ոչ ոք: Նա շարունակում է ուժեղագույն մոտիվացիա պահպանել, քանի որ մեր ակումբի առաջին երկրպագուն է: Նա այդպիսի եղել է դեռ մանկուց:

«Ռեալն» ապագա ունի: Անցյալն արդեն գրված է, մենք գրում ենք ապագան: Այս սերնդի նոր ֆուտբոլիստների հետ ակումբի ապագան շատ հաջողակ կլինի:

Չեմպիոնների լիգայում իմ տիտղոսներն արդեն անցյալում են, ես առաջ եմ նայում և երբ ինձ ասում են, որ ես հաղթել եմ ՉԼ 4 գավաթ, միայն մտածում եմ հաջորդ տարի 5-րդը հաղթելու մասին:

«Ռեալի» երկրպագուներից ուրախ 2024 թվական եմ մաղթում: Մենք աշխատելու ենք միասին և փորձելու ենք նոր բարձունքներ նվաճել:

Ակումբում անմոռանալի պահերը շատ են: Բեյլի գոլը Իսպանիայի գավաթի եզրափակիչում, Ռամոսի գնդակը 2014-ին... ոչինչ չեմ մոռացել:

2013 թվականի Անչելոտին ներկայիս Անչելոտիից շատ չի տարբերվում, սակայն հնարավոր է, որ ես ավելի իմաստուն եմ դարձել, քանի որ ավելի շատ փորձ եմ հավաքել»:


Ամենակարդացված