Հոդվածներ

Նագելսմանը պատմել է, թե ինչու 2018-ին չի գլխավորել Մադրիդի «Ռեալը»
24.12.2020
1821 0

2018-ին, երբ Զինեդին Զիդանը հեռացավ «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, Յուլիան Նագելսմանը գլխավորում էր «Հոֆենհայմը»։ 

«Ռեալի» ղեկավարությունը երիտասարդ մասնագետին դիտարկում էր որպես Զիդանին փոխարինող, սակայն մարզիչը հրաժարվեց այդ պաշտոնից։ 

«Այդ ժամանակ ես «Ռեալի» ղեկավարությանը ասացի, որ անիմաստ է այդ ընթացքում գլխավորել թիմը։ Մարզումների մեկնարկին մնացել էր ընդամենը երեք շաբաթ, իսկ ես շատ վատ էի խոսում իսպաներեն։ Դա բավարար չէր լինի «Ռեալի» և անձամբ ինձ համար». ասել է Նագելսմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված