Հոդվածներ

Անչելոտի. «Ես արդեն ստացել եմ իմ ամանորյա նվերը»
17.12.2023
1074 0

Կարլո Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը, և նշվում է, որ կողմերը պատրաստ են նոր պայմանագիր կնքել, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետը նախնական համաձայնություն ունի Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ 

«Վիլյառեալի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Անչելոտին անդրադարձ է կատարել նաև այդ թեմային։

«Ես նոր պայմանագիրը որպես ամանորյա նվեր չեմ համարում։ Ես արդեն ունեմ իմ նվերը՝ ես «Ռեալի» մարզիչն եմ։ Մենք դեռ մտածելու ժամանակ ունենք։ 

Հույս ունեմ, որ «Վիլյառեալի» դեմ խաղում կկարողանանք հաղթել, և դա կլինի իմ նվերը». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված