Հոդվածներ

Ռոբերտո Մարտինեզ. «Կուրտուան իր կարիերայի լավագույն փուլում է»
27.03.2021
1602 0

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը վստահ է, որ Տիբո Կուրտուան առաջիկա Եվրո-ին կլինի իր լավագույն մարզավիճակում։ 

«Կարծում եմ, որ Կուրտուան այժմ իր կարիերայի լավագույն փուլում է։ Նա հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» նման ակումբի կազմում, և կարողացել է այդ թիմում մեծ կարևորություն ունեցող ֆուտբոլիստի դեր ստանալ։ 

Ակումբային մակարդակում խաղից էլ հենց կախված է հավաքականի կազմում խաղի որակը։ Նա մշտապես բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրել հավաքականում». նշել է Մարտինեզը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված