Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 0-2 հաշվով զիջեց «Սելտային»։
92-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ալվարո Կարերասը նախ ստացել է դեղին քարտ, որից հետո ուղիղ կարմիր մրցավար Ալեխանդրո Կինտերոյի հետ վեճի մեջ մտնելու պատճառով։
Tiempo de Juego-ի տեղեկություններով՝ 22-ամյա Կարերասը հեռացվել է այն բանի համար, որ մրցավարին ասել է. «Դու սարսափելի ես»։
Մրցավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պաշտպանին Լա Լիգայում սպառնում է երկխաղյա որակազրկում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն