Էնդրիկը վերջապես հասավ «Վալդեբեբաս»։ Երիտասարդ ֆուտբոլիստը նախ ներկա է գտնվել «Ռեալի» մարզմանը, այնուհետև ծանոթացել իր ապագա խաղընկերների հետ։

Էնդրիկի համար էքսկուրսիան անցկացրել է նրա հայրենակից Ռոդրիգոն։

«Բարի գալուստ, սուպերաստղ։ Ամեն ինչ լա՞վ է». այսպես է դիմավորել բրազիլացուն Բելինգեմը։
«Բարև, ուրախ եմ ծանոթանալու համար։ Ես խոսում եմ անգլերեն». պատասխանել է Էնդրիկը։

Երիտասարդ ֆուտբոլիստը հանդիպել է նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին ու թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։






Նշվում է, որ էնդրիկը ներկա կգտնվի նաև այսօր կայանալիք «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն