• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ Բրազիլիայի ընտրանու կազմում կմասնակցեն Կոպա Ամերիկայի եզրափակչին

Հոդվածներ

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ Բրազիլիայի ընտրանու կազմում կմասնակցեն Կոպա Ամերիկայի եզրափակչին
06.07.2021
2096 0

Այս գիշեր Բրազիլիայի ընտրանին 1-0 հաշվով առավելության հասավ Պերուի նկատմամբ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի շրջանակներում։

Միակ գոլը իր անվան դիմաց գրանցեց Լուկաս Պակետան, իսկ «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ միևնույն ժամանակ մասնակցեցին այդ հանդիպմանը։

Կազեմիրոն ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ Միլիտաոն և Վինիսիուսը երկրորդ կեսում դուրս եկան փոխարինման։ 

Բրազիլիայի ընտրանին եզրափակչում կմրցի Արգենտինա-Կոլումբիա զույգի հաղթողի հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված