• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» հույս ունեն, որ Վինիսիուսը կկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին

Հոդվածներ

«Ռեալում» հույս ունեն, որ Վինիսիուսը կկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին
10.12.2023
1379 0

Վինիսիուս Ջունիորը կարող է խաղադաշտ վերադառնալ հունվարի սկզբին։ 

Նա վնասել էր ազդրի մկանը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպման ժամանակ։ 

Երեկ բրազիլացին վերադարձել է մարզումներին և վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել գնդակով։ Մարզումը եղել է անհատական ծրագրով։ 

Սպասվում է, որ հունվարի սկզբին Վինին պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ։ «Ռեալում» հույս ունեն, որ նա կկարողանա մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։ Ամեն դեպքում «Արքայական» ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել, և ամեն ինչ ցույց կտա ժամանակը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված