Հոդվածներ

Կուրտուա. «Պատասխան հանդիպումը եզրափակիչ է լինելու»
10.05.2023
1753 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքիի և ընդհանուր դիմակայության մասին։

«Ոչ ոքին լավ արդյունք է։ Հաջորդ շաբաթ ինչ որ բանի համար կարող ենք պայքարել։ Պատասխան հանդիպումը եզրափակիչ է լինելու մեզ համար, և հուսով եմ, որ այս միտքը կլինի մեր գլխում։ Չնայած այն ամենին, որ մենք խաղալու ենք մրցակցի հարկի տակ, մենք բավական լավ տեսք ունենք եզրափակիչներում։ Հենց դրա համար էլ պետք է այդ խաղը որպես եզրափակիչ ընդունենք։ 

Բայց սա «Ման Սիթին» է, բարդ է լինելու». նշել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված