Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» խաղից հետո
03.12.2023
1143 0

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Գրանադային» և հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Բրահիմ Դիասը (26') և Ռոդրիգոն (57'):

1. «Ռեալ Մադրիդն» ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում 17-րդ հաղթանակը տոնեց: Սա 21-րդ դարում «սերուցքայինների» լավագույն մեկնարկն է:

2. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 14 խաղ անընդմեջ հաղթանակ է տանում «Գրանադայի» նկատմամբ:

3. Բրահիմը 4 խաղերից 3-ում գոլ է խփել, երբ ընդգրկվել է մեկնարկային կազմում:

4. Բրահիմը վերջին 8 խաղերում մասնակցել է «Ռեալի» 5 գոլի (3 գոլ և 2 ասիստ):

5. Ռոդրիգոն 5 խաղ անընդմեջ գոլ է խփում:

6. Լունինն այս մրցաշրջանում անցկացրած 7 խաղից 4-ում գոլ բաց չի թողել:


Ամենակարդացված