«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս–Դիտեր Ֆլիկը խոսել է Խաբի Ալոնսոյի՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին։
«Զարմանալի չէ նրան «Ռեալում» տեսնելը։ Ես նրան գիտեմ և խոսել եմ նրա հետ։ Տեղյակ եմ նրա փիլիսոփայությանը և մենք տեսել ենք՝ ինչ հաջողությունների է հասել Գերմանիայում։
«Բայերում» նրա խաղամակարդակը շատ լավն էր։ Նա շատ ֆուտբոլիստների խաղամակարդակ է բարձրացրել։ Ինձ դուր է գալիս, որ նա այստեղ է լինելու»,– Ֆլիկի խոսքը մեջբերում է Yahoo Sports–ը։
Հիշեցնենք, որ մայիսի 25–ին «Արքայական ակումբը» պաշտոնապես հայտարարեց իսպանացի մասնագետի՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին։