Հոդվածներ

Անչելոտի. «Ռոդրիգոն պատրաստ է խաղալ»
26.11.2023
973 0

Լավ նորություններ «Ռեալի» համար։ Ռոդրիգո Գոեսը մասնակցել է երեկ կայացած մարզմանը և պատրաստ է խաղալ «Կադիսի» դեմ կայանալիք հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն Բրազիլիայի հավաքականի ճամբարից վերադարձել էր ծնկի հատվածում ցավերով, բայց կարծես թե, նա խուսափել է լուրջ վնասվածքից և կարող է խաղադաշտ վերադառնալ։ Այս ամենը հաստատել է նաև Կարլո Անչելոտին։

«Ռոդրիգոյի մոտ ամեն ինչ կարգին է։ Նա թեթև խնդիր ուներ, սակայն դա լուծվել է։ Նա պատրաստ է առաջիկա խաղին». նշել է Անչելոտին։

Բելինգեմն ու Սեբալյոսը ևս վերականգնվել են և կարող են «Կադիսի» դեմ խաղում օգնել թիմին։ Կուրտուան, Կեպան, Միլիտաոն, Չուամենին, Կամավինգան,Վինիսիուսն ու Արդա Գյուլերը դեռևս շարունակում են ապաքինվել վնասվածքներից։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված