Հոդվածներ

«Բահյերի» տնօրեն. «Ալոնսոյի պայմանագրում հրաժարագին չկա»
17.11.2023
1534 0

Լևերկուզենի «Բայերի» տնօրենը հայտարարել է, որ Չավի Ալոնսոյի պայմանագրում հրաժարագին նշված չէ այլ ակումբների համար:

Խոսքը «Ռեալի», «Լիվերպուլի» և «Բավարիայի» մասին է, որոնց գույները ժամանակին պաշտպանել է աշխարհի չեմպիոնը:

«Հրաժարագին չկա, ու դրա կարիքն էլ չկա: Հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ: Վերջիվերջո չենք էլ ցանկանում ինչ-որ մեկին պահել կամքին հակառակ: Երջանիկ կլինենք, եթե նա երկար տարիներ մնա «Բայերում»,- Ֆերնանդո Կարոյի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյկոբսը:

Հիշեցնենք, որ Ալոնսոյի գլխավորությամբ լևերկուզենյան ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված