Հոդվածներ

Անչելոտի. «Կարելի է ասել, որ Վինին ու Ռոդրիգոն վերադարձել են»
12.11.2023
1687 0

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Վալենսիայի» հետ և հաղթեց 5-1 հաշվով:

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Սա մրցաշրջանում մեր լավագույն խաղն էր: «Վալենսիան» ցույց չտվեց իր խաղամակարդակը, քանի որ մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Բացառությամբ առաջին րոպեների, խաղը իդեալական ստացվեց: Մենք շատ լավ ենք անցկացրել վերջին 3 տնային խաղերը»:

«Երբ դու այս մակարդակի կազմ ունես, ինչ-որ մեկին պետք է զոհաբերես: Մոդրիչը ցանկանում էր խաղը սկսել մեկնարկային րոպեներից, սակայն հայտնվեց պահեստայիններին: Պետք է ընտրել և դա միշտ չէ, որ հեշտ է»:

«Վինիսիուսն ու Ռոդրիգոն վերադարձել են իրենց լավագույն խաղին: Նրանց ժամանակ է հարկավոր և վերջին 2 հանդիպումներում նրանք լավ խաղացին: Կարելի է ասել, որ նրանք վերադարձել են»:

«Մենք դեռ կգնահատենք Բելինգեմի վիճակը, սակայն եթե Ջուդն այսօր չի խաղացել, ապա չի մասնակցի նաև Անգլիայի հավաքականի հանդիպումներին: Պատասխանը կստանանք առաջիկա օրերին: Դադարից հետո նա կրկին խաղալու հնարավորություն կստանա»:

«Ժիրոնան» կկարողանա՞ դառնալ իսպանական «Լեսթեր»: Նրանք շատ լավ են խաղում, մեզանից լավ: Նրանք կարող են պայքարել յուրաքանչյուր խաղում և պայքարել չեմպիոնության համար, դրանում կասկած չունեմ»:

«Կարվախալը մեծ փորձ ունի: Նա շատ լավ պաշտպանն է, հիանալի է խաղում ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա: Դանին էֆեկտիվ գոլ խփեց: Մենք, ընդհանուր առմամբ, շատ լավ խաղացինք»:

«Ակնհայտ է, որ հենակետայինի դիրքում Կամավինգան իր լավագույն որակներն է ցույց տալիս: Վերջին խաղերում Էդուարդո շատ լավ էր գործում այդ դիրքում»:

«Ես կարծում եմ, որ սա մրցաշրջանում Վինիսիուսի լավագույն խաղն էր, բայց ես չեմ սիրում գնահատել անհատական աշխատանքը: Ինձ համար կարևոր է ամբողջ թիմի աշխատանքը, իսկ այսօր բոլորը լավ աշխատեցին»:

«Մենք բավականին լավ ենք մոտենում միջազգային դադարին: Տարօրինակ զգացողություն ունենք «Ռայոյի» հետ ոչ-ոքիից հետո, սակայն գիտենք, որ լավ արձագանքեցինք՝ վերականգնելով մեր հարձակվողական ունակությունները հաջորդ խաղերում»:

«Պիրին ակումբի լեգենդն է, որն ամբողջ կյանքը նվիրել է «Ռեալ Մադրիդին»: Մենք հպարտանում ենք, որ նա պատվավոր նախագահ է նշանակվել, քանի որ հիանալի է արտացոլում ակումբի արժեքները»:


Ամենակարդացված