Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» խաղից հետո
12.11.2023
1233 0

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Վալենսիայի» հետ և հաղթեց 5-1 հաշվով:

«Ռեալ Մադրիդը» 18 տնային խաղ անընդմեջ չի պարտվում «Վալենսիային» (13 հաղթանակ և 5 ոչ-ոքի):

«Ռեալ Մադրիդը» վերջին անգամ 5 գոլ էր խփել «Վալենսիայի» դարպասը 1989 թվականին:

Ռոդրիգոն օգոստոսի 12-ից ի վեր առաջին անգամ գոլ խփեց Լա լիգայում, իսկ նախքան այդ, նա 11 խաղ անընդմեջ աչքի չէր ընկնում:

Ռոդրիգոն Լա լիգայի առաջին ֆուտբոլիստն է ընթացիկ մրցաշրջանում, որը մեկ խաղում մասնակցել է 4 խփված գոլի:

Վինիսիուս Ժունիորի սիրելի մրցակիցներն են «Վալենսիան» ու «Լևանտեն», որոնց դարպասն ուղարկել է 6-ական գնդակ:

«Ռեալ Մադրիդն» առանց Բելինգեմի վերջին 2 խաղում 8 գոլ է խփել:


Ամենակարդացված