Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Բրագա» հանդիպումից հետո
09.11.2023
1021 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Բրագային» և հաղթեց 3-0 հաշվով:

1.«Ռեալ Մադրիդը» 32-րդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր:

2. Վինիսիուսը և Ռոդրիգոն «Ռեալի» ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում 4-րդ են (17-ական գնդակ):

3. Վինիսիուսը Եվրոպայի թոփ 5 առաջնությունների միակ ֆուտբոլիստն է, որը 2023 թվականին խփել է 15+ գոլ և կատարել 15+ գոլային փոխանցում:

4. Անչելոտին ՉԼ-ում և Եվրոպական չեմպիոնների գավաթում (նախկին անվանում) տոնած հաղթանակների թվով (116) շրջանցեց Ֆերգյուսոնին:

5. Վինիսիուսն ու Ռոդրիգոն առաջին անգամ «Ռեալի» կազմում գոլ խփեցին և գոլային փոխանցում կատարեցին:

6. «Ռեալի» դարպասապահները հետ են մղել վերջին չորս 11-մետրանոցներից 3-ը: Ավելի վաղ մադրիդցիները 19 անընդմեջ անգամ գոլ էին բաց թողել 11-մետրանոցից:

7. «Ռեալ Մադրիդը» գոլ բաց չի թողնում վերջին 5 տնային խաղերում:

8. Վինիսիուս Ժունիորը հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ գոլ խփեց:

9. Նիկո Պասը նորամուտը նշեց «Ռեալ Մադրիդի» կազմում:


Ամենակարդացված