• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ռոդրիգոն ու Վինիսիուսը ավելի շատ գոլեր խփեն, քան Խոսելուն ու Բելինգեմը»

Հոդվածներ

Անչելոտի. «Ռոդրիգոն ու Վինիսիուսը ավելի շատ գոլեր խփեն, քան Խոսելուն ու Բելինգեմը»
05.11.2023
1498 0

Կարլո Անչելոտին «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարել Ռոդրիգոյի և Վինիսիուսի արդյունավետությանը։ 

«Կարծում եմ, որ Ռոդրիգոն ու Վինիսիուսը մրցաշրջանի ընթացքում շատ գոլեր կխփեն։ Նրանց անվան դիմաց ավելի շատ գոլեր կլինեն, քան Խոսելուի և Բելինգեմի։ Այդ հարցում մենք կասկածներ չունենք։   

Կարևոր է այն, որ մյուսներն են կարողանում գոլեր խփել այն ժամանակ, երբ դա չի ստացվում Վինիսիուսի և Ռոդրիգոյի մոտ։ Այդ առումով նրանք շտապելու տեղ չունեն». նշել է Անչելոտին։

 Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 2 գոլի  հեղինակ, իսկ ահա Վինիսիուսը՝ անցկացրած 10 խաղերում 3 գոլ է գրանցել իր անվան դիմաց։

Los Merengues, Realmadrid.am 



Ամենակարդացված