• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» «Բավարիայի» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մբապեին այլընտրանք

Հոդվածներ

«Ռեալը» «Բավարիայի» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մբապեին այլընտրանք
05.11.2023
2688 0

Sport Bild-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալն» ամռանը հերթական փորձն է կատարելու Կիլիան Մբապեի տրանսֆերն իրականացնելու համար։ Սակայն «Սերուցքայինները» ունեն նաև պահետսային տարբերակ, եթե ի վերջո ֆրանսիացու տեղափոխությունը չիրականանա։ «Ռեալը» որպես Մբապեին այլընտրանք դիտարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի տարբերակը։ 

Նրա գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ գործում է մինչ 2026 թվականը, ու ֆուտբոլիստը առայժմ դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ջամալը ցանկանում է խաղալ այնպիսի ակումբի կազմում, որը մեծ շանսեր ունի ՉԼ-ն հաղթելու։ Ուստի «Ռեալի» տարբերակը նրա համար բավական գայթակղիչ է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված